19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Լիվերպուլն ու Սևիլյան տուգանվել են

ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը հերթական նիստի ընթացքում  քննարկել է Եվրոպայի լիգայի 2015-16թթ․ խաղարկության եզրափակիչ՝ «Լիվերպուլ»-«Սևիլյա» (1:3) հանդիպման ժամանակ թիմերի երկրպագուների պահվածքը։

Արդյունքում՝ կառույցը որոշել է տուգանել ակումբներին․ «Լիվերպուլը» վճարելու է 16 հազար եվրո տուգանք, իսկ «Սևիլյան»՝ 17 հազար եվրո։

«Լիվերպուլը» պատժվել է, քանի որ երկրպագուները օգտագործել են պայթուցիկներ, իսկ իսպանական ակումբի երկրպագուները կողմնակի առարկաներ են նետել դաշտ։ Բացի այդ՝ երկու ակումբները պատժվել են տրիբունաներում երկրպագուների բախումների պատճառով։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ