16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

«Դա մահապարտի տրամաբանություն է»

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» գործունեության մեջ մանկամիտ ռոմանտիզմից անցում եղավ դեպի  ողջամտություն, հույս կա, որ հաջորդ անցումը կլինի դեպի իրատեսություն: Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Մեր հույսը երրորդ կողմն էր, որ հանդես եկավ Վիտալի Բալասանյանի դեմքով, սա մասնակիորեն իր ազդեցությունն ունեցավ նաև պատանդների ազատման հարցում:  Հաջորդը, նրանք հույս ունեն, որ իրոք կլինի ժողովրդական ցասում, իսկ այն, որ նրանք կդառնան իրատես, դա բավականին կասկածելի է, որովհետև կապ չունի, թե ծուռը որտեղից է, Սասունի՞ց է, Կոնդի՞ց է, թե՞ որտեղից: Նրանք ֆանատիզմի նշույլներ ունեն, այնպես որ նույնիսկ եթե լույսն անջատեն, սնունդ չտան, նրանք իրենց ընտրած առաքելության տրամաբանությամբ պետք է առաջ գնան, դա մահապարտի տրամաբանություն է»,-ասաց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ եթե Ժիրայր Սեֆիլյանը լինի իրատես , ապա կհասկանա իրավիճակը, կհասկանա, թե այդ խմբի գործողություններն ինչ արտաքին և ներքին վնասեր  կբերեն Հայաստանին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ