22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կոչ՝ զինված խմբին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է.Այսօր ՊՊԾ գնդում գտնվողներին հասանելի է եղել հետեւյալ բովանդակությամբ կոչը.

Կոչում նշվում է, որ հուլիսի 17- ից մինչև այսօր գնդի տարածք մուտք գործածները կատարել են մի քանի հանցագործություններ, որոնց համար նրանց կարող է սպառնալ մինչև 15 տարի ազատազրկում: Սակայն նրանք ժամանակ ունեն շտկելու իրավիճակը, կամովին հանձնվելու:

Զինված խմբի բոլոր անդամներին մեկ անգամ ևս հորդորել են դրսևորել ողջամտություն և վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին: «Դուք դրա համար դեռ ժամանակ ունեք: Այս առաջարկն ընդունողները պետք է կատարեն հետևյալ գործողությունները. Դուրս գալ անցագրային կետից, զենքը պահել գլխավերևում և թեքվելով աջ` առաջանալ 50 մետր, շինանյութի խանութի հարակից տարածքում տեղադրված հովանոցների մոտ վայր դնել բոլոր զենքերը, ճանապարհի կենտրոնական մասով առանձին-առանձին մոտենալ ոստիկանության ծառայողներին»:

13770304_1319369164757635_7926270150973539920_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ