22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայ մարզիկների առաջին խումբը մեկնեց Ռիո

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների առաջին խումբը մեկնեց օլիմպիական մայրաքաղաք: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հուլիսի 25-ին` կեսգիշերին, հայկական օլիմպիական պատվիրակության առաջին խումբը՝ լողորդները, ծանրորդները և աթլետները, Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնեցին Օլիմպիական խաղերին: Ծանրորդների թիմը գլխավորում էր հավաքականի գլխավոր մարզիչ` Փաշիկ Ալավերդյանը, իսկ աթլետները խաղերին կմասնակցեն` աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ` Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ: Ծանրորդների հետ Ռիո չմեկնեց Առաքել Միրզոյանը, ով թիմին կմիանա ավելի ուշ:

Հայկական օլիմպիական թիմին ճանապարհելու էին եկել մարզիկների հարազատները և բարեկամները:

Հայ մարզիկների ևս մեկ խումբ Ռիո կմեկնի արդեն հուլիսի 26-ին` գիշերը: Պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ