24 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Գորիսի նախկին ոստիկանապետի լիազորությունները վերականգնվել են

«Գորիսի նախկին ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները վերականգնվել են»,-այս մասին Henaran.am -ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության վարչությանից:

«Հուլիսի 15-ին ոստիկանության պետի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Գևորգ Ազիզյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին մարտի 22-ի հրամանը»,-ասաց նա։

Նշենք, որ ընթացիկ տարվա մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` մինչև Գորիսի «Դիանա» ռեստորանում տեղի ունեցած ծեծի ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել էին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ