01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դավադիր կրակոցներ Մովսես գյուղի վրա. ադրբեջանական զինուժը կրակ է բացել երեխաների ուղղությամբ

Երեկ ժամը 17-ն անց 10-ին հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը։

Տեղեկությունը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց  սահմանային Մովսես գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը:

Նշենք, որ  ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի դպրոցին մոտ մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ: Բարեբախտաբար տուժածներ, վիրավորներ, զոհեր չկան:

«Աստված մեզ հետ է: Ոչ ոք չի տուժել: Հանգիստ ու խաղաղ ենք այս պահին: Մովսեսցի երեխաները սովոր են կրակոցին ու այստեղ բոլորն էլ առանց հասկանալու անգամ հերոսներ են»,-ընդգծեց Տեր Աբելը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ