15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արդեն 6 օրն է ՊՊԾ գունդը գրաված է.ի՞նչ կա Խորենացի փողոցում

Արդեն 6-րդ օրն է , որ «Սասնա Ծռեր» խմբավորումը շարունակում է իրենց ենթակայության տակ պահել Էրեբունի համայնքում գտնվող ՊՊԾ գնդի տարածքը: Հիշեցնենք, որ պատանդի կարգավիճակում են գտնվում 4 ոստիկաններ, որոնց թվում են՝ Ոստիկանապետի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ ու խաղաղ է անցել, բախումներ չեն գրանցվել, այս պահին փողոցի այդ հատվածում քիչ մարդ կա, նրանք արեւածագը դիմավորել են Խորենացի փողոցում:

Նախօրեին երեկոյան կարգավորվել է նաեւ ՊՊԾ գունդը գրաված խմբի սննդի հարցը, որը վերջին օրերին սրվել էր, իսկ հուլիսի 21-ի երեկոյան ոստիկանների եւ ցուցարարների բախման պատճառ էր դարձել։  Սննդի հարցը կարգավորվել է Արցախից Երեւան ժամանած գեներալ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ:

Գիշերվա ընթացքում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ  թեթեւ միջադեպեր են եղել, որոնք, սակայն, արագորեն հարթվել են։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Այս պահին պատանդների թիվը 4 է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ