14 Մարտի, Saturday, 2026
KFC

Դատապարտյալներին ծանրոցներ փոխանցելու եւ տեսակցություններ նշանակելու գործընթացում նորություն կա

Կառավարության այսօրվա նիստում   հաստատվեց 2006–ի օգոստոսի 3-ին գործադիր մարմնի որոշման մեջ լրացումներ կատարելու որոշման նախագիծը։

Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Արմինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ որոշման նախագիծը նախատեսում է պարզեցնել բանտարկյալների կալանավայրերում եւ ուղղիչ հաստատություններում ներքին կանոնակարգին  վերաբերող փաստաթղթաշրջանառությունը։

Որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի ավելի արդյունավետ կազմակերպել դատապարտյալին ծանրոցներ փոխանցելու եւ տեսակցություններ նշանակելու գործընթացը՝ խուսափելով ավելորդ փաստաթղթաշրջանառությունից եւ կրկնվող դիմումներից։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ