Վտանգավոր է. Հովիկ Աբրահամյանը զինված խմբի գործողությունների մասին
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձվ հուլիսի 17-ին տեղի ունեցած զինված հարձակմանը:
Վարչապետը նշեց , որ մի խումբ անձիք զինված հարձակում են գործել ՊՊԾ գնդի տարածք, վերցրել են պատանդներ, սպանվել է ոստիկանության գնդապետ:
Հովիկ Աբրահամյանը ցավակցություն հայտնեց սպանվածի հարազատներին, ընտանիքիներին:
«Այն, ինչ տեղ ունեցավ գնդում անթույլատրելի է և դատապարտելի, որովհետև բռնությամբ անհնար է անցնել իրական փոփոխությունների: Այն վտանգավոր և անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է իշխանությունն ամեն ինչ անում է և անելու է հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: