Խորենացու փողոցից հիվանդանոցներ տեղափոխված 51 տուժածից` 28-ը ոստիկաններ են
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հուլիսի 21-ի, ժամը 02: 30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան:
Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն:
Այս պահի դրությամբ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: