Սպասվում է բարձր ջերմային ֆոն. եղանակը Հայաստանում
Հայաստանի ԱԻՆ-ը զգուշացնում է, որ հուլիսի 21-ին Սյունիքի հովիտներում եւ Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ. արագությամբ:
Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, 23-24-ին կնվազի 3-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +22+24, իսկ վաղը ցերեկը՝ +38+39 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +27+31,
Կոտայքում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +27+31,
Գեղարքունիքում՝ +12+17, ցերեկը` +27+31,
Լոռիում՝ գիշերը` +15+19, ցերեկը` +28+32,
Տավուշում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +31+35,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +27+31,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +19+22, ցերեկը` +36+38,
Արարատում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +38+39,
Արմավիրում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +38+39,
Վայոց ձորի լեռներում՝ +12+17, ցերեկը` +27+31,
Վայոց ձորի նախալեռներում՝ +22+24, ցերեկը` +38+39,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +23+27, ցերեկը` +39+40,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +31+35,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +23+25, ցերեկը` +34+37։