Զինված խումբը ստիպե՞լ է Գառնիկին.մայրը մանրամասնում է
Էրեբունի ՊՊԾ գունդը գրաված Էդգար Սողոմոնյանի հայրը ոստիկանությունում հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Սպիտակից 6 տղաներ միացել են խմբին և բոլորի ծնողներն էլ տարակուսած են:
Մերուժան Սողոմոնյանը փաստում է, որ Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, որ իր տղային չի ճանաչում:
Հովակիմյան Գառնիկի մայրը՝ Պապիկյան Մարինեն էլ հավատացած է, որ իր որդին զինված խմբի հետ է:
«Գառնիկը ապրում է Ռուսաստանում: Նա Հայաստան է եկել որ անձնագիրը փոխի: 21-ին պետք է անձնագիրը ստանար: 16-ի իրիկունը գնացել է տանից ու չի վերադարձել: Տղաս ամսի 17-ին դարձավ 26 տարեկան: Նա Ռուսաստանում կին և երեխա ունի: Զանգել է ինձ ու ասել, որ փակ տեղ է ու չի կարող խոսել:Ես պահանջում եմ իմ երեխային, քանի որ իր ա ընտանիքը սպասում է իրեն»,-նշեց Գառնիկ Հովակիմյանի մայրը:
Ոստիկանության լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ինքը առաջին անգամ է լսում այս ծնողներին և ինքը ընդառաջել է իրավապահ մարմիններին դիմած ծնողներին, որոնք ցանկացել են հայտարարություն անել լրատվամիջոցների ներկայությամբ: