15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ն դատապարտում է ՀՀ ոստիկանության դեմ զինված հարձակումը

Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Հայաստանի ոստիկանության դեմ զինված հարձակումը՝ միաժամանակ ՀՀ իշխանություններին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել զինյալների հետ հարաբերություններում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները՝ նշելով. «Մեր ցավակցությունն ու աղոթքն եք հղում կիրակի օրը Երեւանի Էրեբունի թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհված եւ վիրավորված ոստիկանների ընտանիքներին…Խստորեն դատապարտում ենք քաղաքական նպատակներով բռնությունների օգտագործումը Հայաստանում կամ ցանկացած այլ վայրում»:

Թոները ընդգծել է, որ ԱՄՆ-ն քաղաքական փոփոխությունների ճանապարհ է համարում ժողովրդավարական գործընթացները:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին վաղ առավոտյան իրեն «Սասնա ծռեր» անվանած խումբը գրավել է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, պատանդ վերցնելով այնտեղ գտնվող զինվորներին: Այդ գործողությունների ընթացքում մեկ ոստիկան է զոհվել, կան նաեւ վիրավորներ: Երրորդ օրն է՝ բանակցություններ են ընթանում իշխանությունների եւ խմբի միջեւ, սակայն արդյունքների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Խմբի պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն է եւ քաղբանտարկյալների ազատ արձակումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ