15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չի շտապում. Ժողովուրդ

ՀՀ ԱԱԾ դեռ պաշտոնապես չի հրապարակում, թե ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու փաստի առիթով հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածնե­րի հատկանիշներով է հարուցվել: Միայն հայտնի է, որ կա քրգործ: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկու­թյունների համաձայն՝ քրեական գործը հարուցվել է հուլիսի 16-ին կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինու­թյուններ, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու եւ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու եւ կրելու հատկանիշներով:

Իսկ այն, որ ՀՀ ԱԱԾ-ն չի շտապում այդ մասին պաշտոնապես հրապարակել, պայմանավորված է այն հանգամանքով որ այդ գերատեսչությունում դեռեւս չգի­տեն, թե ստեղծված վիճակն ինչպես է հանգուցալուծվելու: Այլ կերպ ասած` իրավապահները դեռեւս չգիտեն` իրենց կհրամայեն գրոհել ՊՊԾ գունդը, եւ իրակիճակը նոր ընթացք կստանա, ու քրեաիրավական նոր որակման անհ­րաժեշտություն կառաջանա, թե՛ խնդիրը կկարգավորկի բանակցությունների ճանապարհով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ