Այսօր պետք է լինել խեհեմ ու չդիմել ծայրահեղ քայլերի. Կարեն Աղամյան
«Երեկ երեկոյան ահագին մարդ դուրս էր եկել փողոց: Դա զարմանալի է ու նաև վտանգավոր: Նման սցենարներ աշխարհում մշակված են: Տեսել ենք, թե աշխարհում ինչպես են երկրներ կործանվում՝ Սիրիա, Ուկրաինա… Մենք թշնամիներով ենք շրջապատված: Ես կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր կոչ են անում փողոց դուրս գալ, այս պահին ճիշտ չեն», – «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Վերջինս շեշտեց՝ այժմ հեղաշրջում անելու փորձ իրականացրած մարդիկ վտանգավոր ճանապարհի վրա են:
«Ժողովրդի համար շատ բան կա, որ անհասկանալի է: Դժգոհություններ կան, իհարկե: Բայց այսօր պետք է լինել խեհեմ ու չդիմել ծայրահեղ քայլերի», – ասաց Կարեն Աղամյանը: