16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ԴԱՀԿ աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

ՀՔԾ-ից   հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բաժնի հարկադիր կատարողը, իր վարույթում գտնվող կատարողական վարույթով կատարողական գործողությունների ընթացքում, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, 2013 թվականի փետրվարի 19-ին կայացած հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ «Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին» արձանագրությունն ու բնակարանի առուվաճառքի մասին պայմանագիրը չի ստորագրել եւ առանց «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքի, օրեր անց որոշում է կայացրել աճուրդում հաղթած անձի կողմից աճուրդի արդյունքների  մասին  արձանագրությունը, իբր, ստորագրելուց հրաժարվելու հիմքով հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած հայտարարելու եւ կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ նշանակելու մասին, ինչի հետեւանքով կրկնակի աճուրդի ժամանակ նշված բնակարանը ձեռք է բերել մեկ այլ անձ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ