07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Ոչ մի հայի արյուն չպիտի թափվի»

«Բնականաբար, սա պայքարի անընդունելի ձև է: Երկրի կայունությունը խաթարող ամեն քայլ բացասական է: Այսօր ունենք Ղարաբաղի խնդիր, վիճակն առանց այն էլ կայուն չէ», – անդրադառնալով երեկ՝ «Սասնա ծռեր» խմբի իրականացրած ռազմական գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Վերջինս շեշտեց՝ այս օրերին զնված հեղաշրջում անելը ճիշտ չէ, այն էլ, եթե ժողովրդի աջակցությունը չկա: «Այս մարդիկ ամիսներ շարունակ Օպերայում էին՝ մի 10-20 հոգով. երևի իրենց ընտանիքի անդամներն էին այնտեղ: Երկրում հարցերն այսպես չեն լուծում: Ոչ մի հայի արյուն չպիտի թափվի: Բոլոր քաղաքական, հասարակական ուժերը պիտի ամեն ջանք թափեն, որ այս հարցը խաղաղ հանգուցալուծուիմ ստանա», – ասաց պատգամավորը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ