Դրամն «անտարբեր է». Հայկական Ժամանակ
Կիրակի վաղ առավոտյան Երեւանում սկսված իրադարձությունները որեւէ կերպ չեն ազդել դրամի փոխարժեքի վրա: Ինչպես եւ անցած շաբաթվա վերջին` մեկ դոլարը փոխանակման կետերում երեկ գնվում էր 475 դրամով եւ վաճառվում 478 դրամով: Նկատենք, որ օրինակ Թուրքիայում ուրբաթ գիշեր տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով փողն արժեզրկվել է մոտ 5 տոկոսով եւ այդ երկրի կենտրոնական բանկը հետագա կտրուկ արժեզրկումը կանխել է դոլարային մեծածավալ ինտերվենցիաների շնորհիվ միայն:
Հարկ է նշել, որ դրամը չափազանց «անտարբեր է» ՀՀ ներքաղաքական սրացումների նկատմամբ: Դրամի փոխարժեքը չի տատանվել համապետական որեւէ ընտրությունից առաջ կամ ընթացքում: Հոկտեմբերի 27-ից, Մարտի 1-ից հետո եւս դրամը կայուն է եղել: Սա խոսում է այն մասին, որ դրամը բոլորովին կտրված է տնտեսությունից ու քաղաքականությունից եւ այնքան էլ չի համապատասխանում «ազգային արժույթ» հասկացողության դասական ձեւակերպումներին:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: