25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Բռնության ճանապարհով դրական բանի չեն հասնի. Լարիսա Ալավերդյան

 

«Հույս ունեմ, որ այս ամենը խաղաղ հանգուցալուծում կստանա:  Ինչքան էլ դեմ լինեմ Սեֆիլյանի ձերբակալմանը, այս մեթոդները դրական համարել չեմ կարող: Ես կտրուկ, համակարգային փոփոխությւնների կողմնակից եմ, բայց այս մեթոդներն անարդյունավետ են», – անդրադառնալով  այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած զինված  գործողություններին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Վերջինս շեշտեց` պատմության դասերից  կարող ենք հասկանալ` այսպիսի բաները դրական փոփոխություններով չեն վերջանում, ընդհակառակը` իշխանություններն ավելի կոշտ գործառույթներ են իրականացնում:

«Դա չի հանգեցնի նրան, որ դրական փոփոխություններ լինեն: Բռնության ճանապարհով դրական բանի չեն հասնի: Ուզում եմ ցավակցել զոհված իրավապահի հարազատներին: Հույս ունեմ, որ այն  տղաները, որ բռնության ուղին սկսել են, չեն շարունակի այն: Չեմ կարծում, որ ՀՀ-ում, այս վիճակում, այս զարգացուցումների ընթացում կարելի էր այսպիսի բան նախաձեռնել», – ասաց Լարիսա Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ