21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Ժիրայր Սեֆիլյանի ազատման պահանջն այս պարագայում ուլտիմատում է»

«Եթե գնահատելու լինենք այդ գործողությունները, պետք է ասենք ` նրանք անօրինական կերպով մուտք են գործել պարեկապահակային ծառայության գնդի տարածք և հարձակում են գործել: Եթե ռադիկալ գնահատական տանք այդ մարդկանց իրականացրած արարքին` պետք է ասել` դա ահաբեկչական ակտ է կամ դիվերսիա: Ակնհայտ է, որ այդ մարդիկ ադեկվատ ճանապարհ չեն ընտրել` իրենց առաջ դրած խնդրին լուծում տալու համար, իսկ Ժիրայր Սեֆիլյանի ազատման պահանջն այս պարագայում ուլտիմատում է»,- անդրադառնալով  այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած զինված  գործողություններին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց    քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

 

Վերջինս ընդգծեց` ակնհայտ է, որ վերանշյալ խումբը չունի քաղաքական, սոցիալական, ֆինասնական ռեսուրսներ: Քաղաքագետը շեշտեց` ամենայն հավանակությամբ` բանակցությունները կշարունակվեն:

«Հնարավոր է այդ մարդիկ համաձայնեն ազատ արձակել պատանդներին, եթե իրենց պահանջները բավարարվեն, հնավրավոր է նաև, որ երկու կողմերն ընդհանուր հայտարարի չգան ու զինված խումբը շարունակի պատանդներին պահել, ու ի վերջո, տհաջ միջադեպեր գրանցվեն: Այս պահին դժվար է հստակ կանխատեսում անել», – ասաց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ