15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում. Հունան Պողոսյան

Ոստիկանությունն ի վիճակի է վնասազերծել պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակված անձանց։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։

Վերջինս շեշտեց`   կա 1 զոհ եւ 3 վիրավոր: Հրազենային վիրավորում են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության  փոխգնդապետ  Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Եւս մի քանի մարդ այլ մարմնական վնասվածքներ են ստացել: Հանցավոր խմբում վիրավորներ չկան:
Պողոսյանը վերահաստատեց`
 պատանդների թվում է նաև  Վալերի Օսիպյանը: Նա նշեց, որ հանցավոր խմբի պահանջը մեկն է` ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:

 

«Հորդորում ենք նրանց դադարեցնել հանցավոր մրտադրությունը եւ հանձնվել իշխանություններին: Իրավական համակարգն ունի բոլոր միջոցները` նրանց վնասազերծելու համար: Եթե մեր հորդորները չլսվեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց։ Մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում»,- ասաց Պողոսյանը` հավելելով` բանակցությունները շարունակվելու են այնքան, քանի դեռ հույս կա, որ ամեն ինչ խաղաղ ավարտ կունենա։

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ