09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարուստները հրաժարվում են օգնել հեմոֆիլիկներին

Հեմոֆիլիայի միջազգային օրվա կապակցությամբ Հեմոֆիլիայի Հայկական ընկերության նախագահ Տանյա Խաչատրյան այսօր` ապրիլի 17-ին խոսեց այս հիվանդության մասին` նշելով, որ այս հիվանդությունը անվանվում է նաև արքայական հիվանդություն, քանի որ այս հիվանդությամբ է տառապել ռուսաց ցար Նիկոլայ 2-րդի որդին:

Հեմոֆիլիայի հայկական ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին: Իր ստեղծման օրվանից սկսած ընկերությունը զգում է դեղերի կարիք: Տանյա Խաչատրյանը նշեց, որ եթե դեղամիջոցների քանակն ավելանա, Հայաստանում մենք կկարողանանք վերացնել հիվանդության հետևանքով առաջացող՝ հաշմանդամությունը: Բանախոսի խոսքով` այս առումով Հայաստանը զիջում է Վրաստանին եւ Ռուսաստանին:

“Հաշմանդամություն բառը զարգացած երկրներում իսպառ վերացված է: Պետության համար տնտեսապես օգուտ է կատարել պրոֆիլակտիկ բուժում և վերացնել հաշմանդամությունը”, – տեղեկացրեց Տանյա Խաչատրյանը: Այսօր Հայաստանում գրանցված են  238 հիվանդներ:

Մասնագետը տեղեկացրեց, որ  դեղամիջոցների խնդիրը չի լուծվում: Տանյա Խաչատրյանը դա բացատրեց ՀՀ առողջապահության նախարարների փոփոխվելու անընդհատությամբ.” Նախարարը խոստանում է, հետո փոխվում և նորից է սկսում աշխատանքը ”:

ՀՀ գլխավոր արյունաբան  Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ բուժման համար անհրաժեշտ  պլազման՝ արյունը Հայաստանը խնդրում է ուրիշ երկրներից: Արյունաբանը տեղեկացրեց, որ այս հիվանդությունն ի ծնե է, արտահայտվում է տարբեր տեսակի արյունահոսություններով:

Դեռահաս տարիքում տղաների մոտ այն արտահայտվում է նաև սափրվելու ժամանակ: Այս հիվանդության հիմնական ախտանիշը արյունահոսություններն են: Հատկապես վտանգավոր է հոդային արյունահոսությունը: Մեր հեմոֆիլիկների շուրջ 40 տոկոսը հաշմանդամության կարգեր ունեն:

Հեմոֆիլիան բուժվում է պետպատվերի շրջանակներում: Սակայն շատ հաճախ անհրաժեշտ վիրահատությունը հնարավոր չի լինում կատարել դեղորայքի պատճառով:

Տանյա Խաչատրյանը տեղեկացրեց, որ երբ չեն ներում պետության միջոցները իրենք դիմում են հարուստներին, սակայն հայ հարուստները հրաժարվում են օգնել:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ