Չեն ծեծի` զորավարի հետ լավ է. ՉԻ
Ուղիղ 20 օրից Երեւանում ընտրություններ են: Այդ ընտրություններին, ինչպես հայտնի է, մասնակցելու են միայն Երեւանի բնակիչները, իսկ մարզերի բնակիչները չեն մասնակցելու: Այսինքն` տվյալ իրավիճակում ցանկացած քաղաքական գործչի համար ամենաանհեթեթ քայլը կլիներ մայրաքաղաքը թողնելը ու մարզերով շրջագայելը: Եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ գտավ այդ քայլը, գրում է թերթը:
Բա, իհարկե, եթե Հայաստանի ժողովրդի հաղթանակը Մոսկվայից է բերում, Երեւանի ժողովրդի հաղթանակն էլ պիտի Գորիսից բերի կամ Շամշադինից: Միակ պրոբլեմն այն է, որ տեղերում կարող են սխալ հասկանալ:
Պատկերացրեք, մարդը մտնում է, ասենք` Տավուշի մարզի Չորաթան գյուղ եւ ասում` “Բարեւ Երեւան”: Ծեծելը, չեն ծեծի /հեռուստացույցով տեսած կլինեն, որ զորավարի հետ լավ է/, բայց մի քանի քաղցր բառ հաստատ կասեն: Այնպես որ Անի հյուրանոցի դահլիճն ավելի ապահով է: