27 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սիրիայի նախագահը համընդհանուր համաներում է հայտարարել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համընդհանուր համաներման օրենսդրական հրաման է ստորագրել, որը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր հանցանք են գործել մինչեւ 2013-ի ապրիլի 16-ը, հաղորդում է “SANA” գործակալությունը:

Ըստ այդ հրամանի` մահապատիժը կփոխարինվի ցմահ բանտարկությամբ` խիստ ռեժիմով վայրերում, ցմահ բանտարկությունը կփոխարինվի 20 տարվա ազատազրկմամբ, կազատվեն այն բանտարկյալները, ովքեր անբուժելի հիվանդություններ ունեն եւ որոնց 70 տարին է լրացել: Համաներումը չի խանգարի տուժածների` իրավաբանական ինստիտուտների հետ շփմանը` հրամանի արձակումից հետո մեկ տարվա ընթացքում:

Համաներման հրամանն արդեն հրապարկվել է եւ այդ պահից էլ ուժի մեջ է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ