15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Միտումնավոր անջատել են հիվանդների շնչառական ապարատները».նախկին բուժքույրը արդարություն է պահանջում/վիդեո/

«Ում դիմում եմ,  ասում են՝ մեր շրջանակներից դուրս է: Իմ բողոքը բա ում շրջանականերում է»,-Այսօր`հուլիսի 14-ին կառավարության շենքի դիմաց  Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց  նախկին բուժքույր Նինել  Իվանյանը:

«Ես չեմ հիասթափվում և մինչև վերջ պայքարելու եմ:Ես պահանջում եմ ինձ հասցրած բարոյական և նյութական վնասի փոխհատուցում և աշխատանքային գրքույկիս կարգավորում»,-նշեց  Իվանյանը:

Հիշեցնենք, որ Իվանյանը պահանջում է պատժել՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի ղեկավարությանը իրեն անվանարկելով աշխատանքից հեռացնելու համար:

«Ապօրինի ինձ աշխատանքից ազատել են: Տնօրենի՝ Գագիկ Գրիգորյանի, վերակենդանացման բաժանմունքի պետ Սուրեն Մակարյանի, և Սերգեյ Պողոսյանի պատճառով ապօրինի կերպով աշխատանքից ազատվել եմ: Նրանք կազմակերպել և միտումնավոր անջատել են հիվանդների շնչառական ապարատները, իսկ հետո հայտարարել, թե իմ գիտելիքները չեն համապատասխանում նման աշխատանքի համար»,-Henaran.am-ի թղթակցին նախկինում արդեն պատմել էր Նինել Իվանյանը:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ