01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ովքե՞ր են նախարարի ընտանիքին թանկ նվերներ մատուցում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ նախարար նշանակվելուց առաջ եւ հետո իր ընտանիքի անդամները նվիրատվություն են ստացել բարեկամներից եւ օրենքի խախտում չկա:

«Կնոջս ամբողջ ընտանիքը 1995 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Մայրը, քեռին լուսահոգի տատիկը, եղբայրը հարազատ, նրանց ընտանիքները  արդեն ստեղծված եւ կարծում եմ, որ տարեկան մեկ անգամ կարող են եւ իրենց քրոջը, եւ զարմիկներին՝ երեք զարմիկներին, ես կարող եմ նաեւ ասել ամեն մեկի ծննդյան օրը եւ գումարի չափը, եթե ձեզ շատ հետաքրքիր է: Կարծում եմ, որ սա կապված է զուտ ընտանեկան խնդրի հետ, որ ամբոջ ընտանքը ապրում է ԱՄՆ-ում եւ տարեկան մեկ անգամ կարող են իրենց հարազատին օգտակար լինել եւ շնորավորել նրա առիթները»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց Արմեն Մուրադյանը:

Նախարարը նշեց, որ կնոջ հարազատները միշտ էլ իր դուստրերին նվերներ են արել. «Հարաբերական է խոշորը, բայց կարծում եմ, որ պարզ հայտարարագրված է դա եւ օրենքի հետ խնդիր չկա»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ