24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Կովկասի գերուհին» բացահայտել է

Նատալի Վարլեյը` «Կովկասի գերուհին» ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ նույն ինքը Նինան, պատմել է իր հիշողությունների մասին: Շատերը պաշտում են այս ֆիլմը, բայց քչերին է հայտնի, թե ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել նկարահանումների ժամանակ: Շատերին դուր է գալիս հատկապես այն տեսարանը, երբ Նինայի համար սկուտեղով մրգեր են բերում: Նիան ուտում է գրեթե բոլոր մրգերը:
Այս տեսարանի մասին խոսելով` դերասանուհին պատմել է.
«Այդ սկուտեղի մրգերի կեսն արհեստական էր: Մենք այդ տեսարանը նկարահանել ենք Մոսկվայում, ապրիլ ամսին: Իսկ այն ժամանակ դժվար էր տարվա այդ ամսին գտնել մրգերի այդպիսի տեսականի: Սալորներն ու դեղձերը արհեստական էին, խաղողն էլ էր արհեստական: Միայն մեկ ողկույզն էր բնական: Հենց դա էլ ես վերցրի ու կերա: Ինձ անընդհատ զգուշացնում էին` ախորժակո՛վ կեր:
 
Մի բլիթ էլ կար, որն առաջին հայացքից համեղ ու թարմ էր թվում: Այն գնել էին «Արմենիա» խանութից: Մինչև հասավ այդ տեսարանը նկարահանելու պահը, այդ բլիթն արդեն հասցրել էր հնանալ: Ես երիտասարդ էի ու առողջ ատամներ ունեի, բայց նույնիսկ այդ պարագայում մի կերպ կարողացա ուտել այդ բլիթը` ցույց տալով, որ այն չափազանց համեղ է:
 
Իսկ Գայդայն անընդհատ հորդորում էր` ախորժակով կեր:
 
Մի հետաքրքիր բանի մասին ևս կուզեի պատմել: Բոլորը տեսնում են, որ ես բարկանում եմ ու կոտրում գեղեցիկ ու հին սպասքը: Իրականում կոտրվում էին հասարակ ափսեներ: Իմ ձեռքի ափսեները հին նմուշներ էին, ես դրանք խնամքով վերցնում էի ու դնում մի կողմ, փոխարենը կոտրում էինք հասարակ ափսեներ»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ