08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վաչիանի ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ․

Հարգելի գործընկերներ,

Հայտնում ենք, որ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապես Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է:

ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշիուշով հետևում է զարգացումներին:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ