23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Վլ. Գասպարյանը պաշտոնանկ է արել Քրեական Հետախուզության գլխավոր վարչության պետին

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, հրամաններ է ստորագրել:

ՀՀ Ոստիկանության պետի հրամանով՝ Ոստիկանության Քրեական Հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ:

Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը ազատվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:

ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:

Մինչ այդ Գ. Ավետիսյանը աշխատում էր ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ:

Աղբյուրը՝ shamshyan.com

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ