08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Ձեր սեփականությունն են քանդում, ի՞նչ եք մտածում»

Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Պողոսյանը զայրացած է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման շուրջ հասարակական անտարբերությունից

«Ա’յ ժողովուրդ, ձեր սեփականությունն են քանդում, ի՞նչ եք մտածում՝ ե՞րթ եք անելու, ի՞նչ եք անելու»,-  ասաց ճարտարապետը։

Քննարկմանը ներկա «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանն ընդգծեց՝  ինքը երբեք կողմ չի եղել խնդիրները երթերով ու ցույցերով լուծելու պրակտիկային, քանի որ կարծում է՝ խնդրահարույց հարցերը պետք է լուծել պետության, կառավարության մակարդակով:

«Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, եթե «Զվարթնոցի» խնդրի շուրջ հանրային քննարկումներ ծավալվեն, և հարցը լուծվի ոչ թե ամբոխի միջոցով, այլ գործից հասկացող մարդկանց մասնակցությամբ»,- նկատեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ