29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լեւոն Հայրապետյանի համար Երևանում ցույցեր եւ նստացույցեր են լինելու/վիդեո/

Մոսկվայում խարդախության համար չորս տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Հայրապետյանի համար Երեւանում ցույցեր եւ նստացույցներ են անցկացվելու:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:

«Ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ որ «Զվարթնոց» օդանավակայանում բոլորս կդիմավորենք Լեւոն Հայրապետյանին: Ինքս էլ նստացույցեր եմ կազմակերպելու Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց»,- տեղեկացրեց Մակարյանը:

Ըստ իրավապաշտպանի` Հայաստանի իշխանությունները նույնպես պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն. Ազգային ժողովում պետք է արտահերթ նիստ հրավիրվի, քննարկվի Հայրապետյանի խնդիրը եւ հայտարարությամբ դիմեն Ռուսաստանի իրենց գործընկերներին:

«Տեղեկություններ կան, որ սա պետական պատվեր է, Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են որոշ շահագրգիռ կողմերի հետ»,- նշեց Հայկազ Մակարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Լեւոն Հայրապետյանը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ հարազատների պնդմամբ, բանտային պայմաններն իր համար չեն:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ