06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ձերբակալվել է «Կայզեր» սուպերմարկետի մոտ 2 երիտասարդի դանակահարելու մեջ կասկածվող անձը /ֆոտո/

Ձերբակալվել է «Կայզեր» սուպերմարկետի մոտ հուլիսի 9-ին 2 երիտասարդի դանակահարելու մեջ կասկածվող անձը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ հուլիսի 9-ին, ժամը 4.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք, նախաբազկի ստորին հատվածի ներսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա Գոռ Պ.-ն եւ «թեւատակի կտրած-ծակած վերք, անոթի վնասվածք» ախտորոշմամբ՝ 21-ամյա Նելսոն Ա.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գոռ Պ.-ն ու Նելսոն Ա.-ն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի եւ քննչական բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հուլիսի 9-ին, ժամը 3.00-ին, Երեւան քաղաքի Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, Գոռ Պ.-ին ու Նելսոն Ա.-ին դանակով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել 21-ամյա Նորիկ Ս.-ն:

Հուլիսի 9-ին, ժամը 8.00-ին, Նորիկ Ս.-ն բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նորիկ Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ