09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մի օր այս ամենը կվերջանա…

Մի օր այս ամենը կվերջանա։
Կմաքրեմ ձեր ծանրացած ծխնելույզները,
Որ կրակն ավելի բորբոք լինի ձեր սենյակներում,
Կբացեմ վանդակների դռնակները,
Եվ դուք ամենաիսկական երգերը կլսեք
Ազատության մեջ ճախրող թռչունների,
Կորսված երազները թռչող գորգերի վրա
Կմատուցեմ մոլորված ծերունիներին,
Սարից իջնող ծաղկաբույր կդառնամ հոգնած մշակներին,
Կլինեմ ամենահնչեղ զրնգոցը սիրահարների ձեռքերում զարկվող գավերի
ՈՒ կփռեմ մոգական գիշերներ աստղառատ
Մեղրածոր ամսվա բոլոր օրերին։
Մի օր այս ամենն, իսկապես, կվերջանա.
Ժամանակի ծանր ոտքերի տակ կփշրվեն բոլոր երազանքները,
Անպետք իրերի նման մարմինները դուրս կնետվեն խելահեղ պտույտներից,
Կբացվեն վարագույրներն անթափանց հորիզոնների,
Եվ մոլորակների շքահանդեսը կտեսնենք
Սիրո փողփողացող դրոշներով,,,

Խաչիկ Մանուկյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ