23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

՛՛Դաշնակցությունը՛՛ տնից տուն է մտնում՝ երբեմն դուռը չեն բացում

Տնից տուն կամ բակային հանդիպումներ: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը Հայ հեղափոխական դաշնակցությունը սկսել է տնից տուն սկզբունքով: Ավագանու ՀՅԴ ցուցակի ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը նշեց, որ հաճախ մարդիկ տարակուսում են և չեն ցանկանում բացել դուռը անծանոթի առջև,այդ պատճառով էլ այցելությունները սկսել են այն թաղերից, որտեղ բնակվող թեկնածու ունեն:

Անհատական զրույցներ են ունենում, ներկայանում.” Անձնավորված ենք նաև խոսում ,ասում ենք օրինակ, եթե ընտրում եք ՛՛դաշնակցությանը՛՛, ընտրում եք ինձ: Ես Ձեր մեջ եմ ապրում, վաղը կարող եք մոտենալ ինձ, ներկայացնել Ձեր խնդիրները, որն էլ ես իմ հերթին կներկայացնեմ քաղաքապետարանում”,-՛՛տնից տուն՛՛ մեթոդի առավելությունները բացատրեց ավագանու թեկնածուն:

Արթուր Եղիազարյանը նշեց, որ այսօր շատերը չգիտեն, թե ում են ընտրել, ով է իրենց թաղապետը և այլն: ” Նախորդ 4 տարում ես չեմ հանդիպել մի մարդու, ով ասել է, որ ինքը ճանաչում է տարածքից ինչ որ ավագանու թեկնածուի: Բնականբար եթե անունով չեն ճանաչում, ուրեմն գործնեությանն էլ ծանոթ չեն լինի”:

Արթուր Եղիազարյանը հավաստեց, որ ՛՛Դաշնակցությունը՛՛ անելու է առավելագույնը բնակչությանը վստահություն ներշնչելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ