30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Թալիշի հարցը միակողմանի չի կարող լուծվել»

Ազատամարտիկները պատրաստ են մեկնել  Թալիշ գյուղի հարակից տարածք ու բնակվել այնտեցղ՝  գյուղի տարածքում հատուկ ինքնապաշտպանական, սահմանապահ ավան հիմնադրելու նպատակով:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նրանք հայտարարեցին, որ իրենց  նպատակը Թալիշի սահմանների պաշտպանության ամրապնդումն է:

«Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը շեշտեց՝ Թալիշի հարցը միակողմանի չի կարող լուծվել, քանի որ այն վերածվել է չեզոք գոտու:

«Ոչ պատերազմ ոչ խաղաղություն վիճակ ունենք այսօր: Մեր ծրագրի իրականացման համար աջակցությունը միայն փողը չէ: Ծրագիրը միտված է Թալիշի հողը փայփայելուն: Այդ նպատակով ստեղծում ենք ավան, բնակեցնում հզոր կամքի տեր մարդկանցով, անգամ կարող ենք հերթափոխով մեկնել ապրելու կամ մշտական բնակության մնալ: Այս հանգամանքը հույս կներշնչի մեր պատանիներին ու կքաջալերի մեր զինվորներին», – ասաց Մելիտա Խալափյանը:

Ծրագրի հեղինակ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Էդուարդ Պոլատովն  իր հերթին ընդգծեց՝  այս ծրագիրն իրենք ուղարկել են ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին. «Քանի որ մեզ համար պարզ չէ, թե երբ է գյուղը ազատագրվելու, անհրաժեշտ է արագ իրականացնել ծրագիրը: Այս պարագայում կարեւորը մեզ չխանգարեն: Ուզում ենք Թալիշի հարակից՝ առավել անվտանգ տարածքներում՝ չորս հեկտարի վրա, մեզ համար ավան դնենք ու գործ անենք, երկրին օգտակար լինենք: Ինչի՞ համար է անհրաժեշտ հանդիպել ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների հետ, որպեսզի ստանանք ինչպես անվտանգության երաշխավորում, այնպես էլ քննարկենք ծրագրի իրականացման ֆինանսական հարցերը», – ասաց բանախոսը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ