Երաժշտական հեռուստաալիքով պոռնգրաֆիկ տեսանյութ է հեռարձակվել /ֆոտո/
Բելառուսական “БелМузТВ” հեռուստաընկերության աշխատակցին ձերբակալել են ` եթերով պոռնգրաֆիկ բնույթի տեսանյութ ցուցադրելու համար:
Ինչպես հաղորդում է “Интерфакс”-ը, աշխատակիցը շուրջ 10 րոպե տեւողությամբ պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութ է եթեր հեռարձակել: Մինչ այդ, եթերով ցուցադրվել են “Լյապիս Տրուբեցկոյ” խմբի տեսահոլովակները: Խումբը երկրի իշխանությունների կողմից արտիստների “սեւ ցուցակում” է: Արգելված տեսահոլովակներից եւ տեսանյութից հետո հեռուստաընկերության աշխատակիցը թաքնվել է:
Ինչպես աշխարհի այլ խոշոր երաժշտական հեռուստաընկերություններ, այնպես էլ “БелМузТВ”-ն հեռարձակվում է սրճարաններում, ռեստորաններում, առեւտրի կենտրոններում, այսինքն` պոռնո տեսանյութի ակամա հանդիսատեսների թվում նաեւ երեխաներ կարող էին լինել: Հեռուստաընկերության աշխատակիցներն արդեն ներողություն են հայցել հանդիսատեսից նման տեսանյութ հեռարձակելու համար: