08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ:

ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է:

Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը որոշ ուղղություններում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ