Անմեղսունակ է ճանաչվել. Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռորերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առայն, որ 32-ամյա Հովհաննես Մուրադյանը 2016թ. ապրիլի 15-ին ժամը18:25-ի սահմաններում, իր հոր անվմբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ ՌոբերտՍեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին եւ ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ
խաթարելով ծառայություն իրականացնող պետական պահպանության աշխատակիցների աշխատանքը:
Բացի այդ, Հ.Մուրադյանի բնակարանում օրենքով սահմանված կարգով ապրիլի 18-ին կատարված խուզարկությամբ նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել եւ առգրավվել է զգալի չափերի «տետրա- հիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ ապրիլի 20-ին Հ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել`
ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014 թվականից հաշվառված է իրենց կենտրոնում’ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ» ախտո- րոշմամբ: Քննիչը նրա նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի փորձագետներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, թիվ 34 եզրակացության համաձայն` մեղսագրվող արարքի նկատմամբ Հ.Մուրաղյանին հարկ է ճանաչել անմեղսունակ. ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս նա չէր կարոդ ու չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը, ղեկավարել դրանք:
Ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման
` հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ’ քննիչը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքները անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար քրեական գործն ուղարկել դատարան:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: