30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանից զիջումներ կորզելով. Ժողովուրդ

Այլեւս ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների միջնորդները փորձում են գործընթացն արագաց­նել` ինչ-որ փաստաթղթի ստորագրման հասնելու նպատակով: Հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին օրերին հնչած հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա շաբաթներին պլանավորում են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ նոր հանդիպում կազմակերպել, որի ընթացքում արդեն հնարավոր բանակցությունները կթեւակոխեն կոնկրետ փաստաթուղթ քննարկելու փուլ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս արագացման պատճառը ապրիլի քա­ռօրյա պատերազմն է, բայց իրականում ստեղծված իրավիճակն ավելի լուրջ է:

Կասկածից վեր է, որ միջնորդների համար ակնհայտ անցնող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի կառավարման համակարգը լրջագույն փոփոխության է ենթարկվելու, եւ անկախ նրանից` գործող իշխանությունները կլինեն ղեկի մոտ, թե ոչ, ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները ներկայիս ֆորմատով այլեւս չեն կարողանա շարունակվել: Հայաստա­նը ներկայացնող պաշտոնյան, տվյալ դեպքում ապագայում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլեւս հնարավորություն չի ունենա միանձնյա որոշում կայացնելու:

Հետեւաբար բանակցությունները կթեւակոխեն անվերջության փուլ: Ուստի նման պայմաններում լրիվ սպասելի է միջնորդների ձգտումը փորձել առաջիկա ամիսներին խնդիրը վերջնականապես լուծել` Սերժ Սարգսյանից զիջումներ կորզելով: Արդյոք Հայաստանի իշխանություններին կհաջողվի ստեղծված իրավիճակում խուսափել փաստաթուղթ ստորագրելուց եւ բանակցությունները երկարաձգել մինչեւ եկող տարվա Աժ ընտրությունները, առաջիկա ամիս­ներին պարզ կդառնա:

 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ