Հարցը պետք է լուծում գտնի /վիդեո/
«Հայաստանում բավականին հաճախակի են հանգստյան տներին վերաբերող պետպատվերների հարցերով կեղծիքները»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ասաց Քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանը:
Նա հիշեցրել է, որ այն միջոցներով, որոնք պետությունը հատկացրել է պետական ծառայողների սոցիալական աջակցության փաթեթին, նրանք կարող են հանգստանալու մեկնել Հայաստանի կամ Ղարաբաղի տարածքում:
«Ամեն դեպքում հարցը պետք է լուծվի շատ օպերատիվ ու բարեխիղճ ծառայողները չպետք է տուժեն»,- միաժամանակ ասել է Բադալյանը:
Հարցին, թե սոցփաթեթում ինչքան ժամանակով կարող է չեղարկվել հանգստի բաղադրիչը, Բադալյանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ ողջամիտ ժամկետով ու նույնիսկ ավելի կարճ»:
Մանրամասները՝ տեսանյութում: