05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամենավատ տարբերակը. Հայկական Ժամանակ

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմ­նադիր և նախագահ, քաղաքա­գետ Արա Պապյանը երեկ, անդ­րադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների կարգավոր­մանը, նկատեց. «Թուրքական կողմը ՌԴից ներողություն չի խնդ­րել, միայն ափսոսանք է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ ասել է անցած լինի, այդտեղ չկա ներողություն բառ:

Դա պաշտո­նապես հերքեց նաեւ թուրքական կողմը: Իսկ ինչո՞ւ Պուտինն այն որպես ներողություն ընդունեց, եւ «բարեբախտաբար» պայթյուն­ներ եղան Ստամբուլում, և դա հնարավորություն տվեց Պուտինին հեռախոսով մոտ 40 րոպե խոսել էրդողանի հետ: Կարծում եմ երկուսի համար էլ բուն պատ­ճառը մեկուսացումն է, լարված հարաբերություններն Արևմուտքի հետ»,- ասաց Պապյանը:

Արա Պապյանի խոսքով, Էրդողանը հերթական անգամ փորձեց խաղարկել այն, ինչ 1920-ականներին է իրականաց­րել, երբ երկու մեկուսացած պե­տություններ սկսեցին մերձենալ.

«Մենք ակնհայտորեն տես­նում ենք լավրովյան վերջին ծրագիրը 5 շրջանների հանձ­նումն ավելի կայուն վիճակի դի­մաց, դա ամենավատ տարբե­րակն է մինչ այսօր մեզ ներկա­յացված տարբերակներից, հե­տեւաբար որեւէ լավատեսական կանխատեսում չունեմ Ղարաբաղի հարցում այդ մերձեցումից»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ