Ազգային հերոսին մոռացե՞լ են.ո՞ւմից է նեղացել Ջիվանի մայրը /վիդեո/
ՀՀ Ազգային Բանակի կազմակերպիչներից, ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը այսօր՝ հուլիսի 6-ին կդառնար 55 տարեկան: Հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատարը կերտեց իր հերոսական ուղին և հերոսի մահով զոհվեց, երբ ընդամենը 30 տարեկան էր:
Հերոսի վերջին հանգրվան՝ Եռաբլուր ռազմական պանթեոնը, այսօր, հագեցած էր հպարտ հիշողություններով: Ընկերների աչքերում ծնվող ու մարող արցունքները միահյուսվում էին Ջիվանի ժամանակակիցը լինելու խորհրդին:
Մեղմ ու անդարման կարոտ էր կաթում հերոսի մոր՝ Բավական մայրիկի աչքերից: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հերոսի մայրը հիշեց դրվագներ որդու մանկությունից և պատանեկությունից:
Բավական մայրիկի հոգին ալեկոծ է: Որդու կորստի ցավին գումարվել է նաև անտեսված լինելու վիրավորանքը:
«Ջիվանիս ծնունդն է, ո՞ր մի ղեկավարը այսօր հիշեց մեզ: Ես այնքան բաներ եմ արել Ղարաբաղի համար, բայց էսօրվա օրը մեկը չեկավ, երբ ձեռքս կոպեկ չկա..»,-հուզվեց Բավական մայրիկը:
Ջիվան Աբրահամյանի տուն-թանգարանում զգացվում է հերոսի շունչը: Մայրը մենակ չէ, որովհետև Ջիվանի հոգևոր ներկայությունը ուժ է տալիս ու ստիպում վառ պահել որդու հիշատակը՝ առանց գլուխը խոնարհելու…
Մանրամասները՝ տեսանյութում: