13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-23-ը ՌԴ հյուսիսային մայրաքարաք Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի եւ ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին, որի ընթացքում կքննարկվեն հավաքական անվտանգության խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության հետ կապված հարցեր: Նիստի արդյունքներով ակնկալվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների խորհրդարանների ղեկավարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարության ընդունում:

Նախատեսված է նաեւ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների առանձին ձեւաչափով նիստ, որի ընթացքում կքննարկվեն ս.թ. դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաեւ Կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ