17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Արսենյանը բարձրացնում է, Օսկանյանը՝ գցում. 168 ժամ

Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող Վարդան Օսկանյանը եւ Գուրգեն Արսենյանը տրամագծորեն հակառակ քարոզչություն են իրականացնում: Ըստ թերթի, Օսկանյանը քննադատում է իշխանություններին, նրանց մեղադրում ընտրակեղծարարության մեջ, իսկ Արսենյանը` ընդհակառակը, խոսում է ՀՀԿ-ականների հետ ունեցած անձնական մտերմության եւ Երեւանը բարեկարգելու հարցում նրանց հետ ունեցած ընդհանուր ծրագրերի մասին: Հենց այս հակադրությամբ է բացատրվում այն հանգամանքը, որ Արսենյանը եւ Օսկանյանը գերադասում են միաժամանակ չմասնակցել նախընտրական հանդիպումներին, քանի որ հակադրությունն ավելի տեսանելի ու անհասկանալի կլինի:

Բայց նման մոտեցումը կարող է իր պատճառներն ունենալ. Օսկանյանը փորձում է պահպանել իր քաղաքական դեմքը` հանդես գալով որպես ընդդիմադիր գործիչ, իսկ Արսենյանը փորձում է ցույց տալ, որ քաղաքապետի թեկնածուն ինքն է, եւ պատրաստ է աշխատել ՀՀԿ-ականների հետ, եթե քաղաքապետ ընտրվելու հնարավորություն ստանա: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում նախընտրական քարոզարշավին, քանի որ պարզ չէ, թե կողմերից որ մեկի դիրքորոշումը պետք է ներկայացնի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ