28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Հազարավոր սատկած ձկներ Հրազդան գետում /վիդեո/

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը 2016 թվականի հուլիսի 3-ին ահազանգ էր ստացել, որ Հրազդան գետում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, կան բազմաթիվ սատկած ձկներ։

Այս առնչությամբ, ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Մինչեւ մեր տեղ հասնելը ձկների մի մասին գետը քշել տարել էր ու թռչուններն էլ կերել էին, բայց տեսարանը ամեն դեպքում աղետալի էր։

Ականատեսների վկայությամբ հազարավոր սատկած ձկներ են եղել գետի այդ հատվածում, որոնց մի մասն էլ հենց արձանագրեց մեր տեսախցիկը։

Վերջին մի քանի տարիների ընթացքում այսպիսի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել Հրազդան գետի տարբեր հատվածներում, սակայն այդպես էլ հստակ չեն պարզվել ձկների զանգվածային սատկելու իրական պատճառներն ու ոչ մեկը չի պատժվել դրա համար։ Իսկ պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած արտանետումների արդյունքում ջրի աղտոտումից, վերջացրած էլեկտրական հոսանքի կամ քլորի կիրառմամբ ձկների որսից։

Ահազանգը փոխանցվել է ՀՀ Բնապահպանության նախարարություն այն ակնկալիքով, որ միջոցներ կձեռնարկվեն պատճառները պարզելու եւ մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Մենք վերցրել ենք սատկած ձկների նմուշներ, որոնք կփոխանցենք համապատասխան մասնագետներին՝ այլընտրանքային հետազոտություններ իրականացնելու համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ