15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցավալի է, բայց կա սպառողի դեֆիցիտ. Մելիտա Հակոբյան /վիդեո/

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ ամառվա սեզոնիրն ստուգայցերը սովորաբար ավելի հաճախ են արվում, քանի որ կան սննդատեսակներ, որոնք պետք է միշտ ստուգել, որպեսզի սպառողը վտանգի չենթարկվի:

‹‹Այս ընթացքում ուսումնասիրությունների ենք ենթարկել կաթնամթերքի ու սննդամթերքի շուկաները: Եղանք մի քանի գործարանում: Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ համապատասխանում է ստանդարտներին: Ի ուրախություն մեզ՝ պետք է ասեմ, որ պաղպաղակի շուկան ուսումնասիրրելիս համոզվեցինք՝ պաղպաղակի մեջ օգտագործվում է կարագ: Մեր մեր աչքով նայել ենք ողջ արտադրական պրոցեսը: Մեր արտադրողները վատ վիճակում են հայտնվել: Սպառողները քչացել են: Ցավալի է, բայց կա սպառողի դեֆիցիտ: Եվ լավ է, որ մեր արտադրողները կարողանում են գոյատևել այս պայմաններում››, – ասաց Մելիտա Հակոբյանը:

Վերջինս հիշեցրեց՝ չի կարելի փողոցում վաճառվող միս գնել, և, առհասարակ, ինչ-որ սննդատեսակ: Հակոբյանը հիշեցրեց՝  հատկապես ամռանը հարկավոր է հեղուկներ շատ օգտագործել, իսկ ջուրը խմել կում-կում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ