26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հասցվել է 23 մլն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կողմից կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել2.15մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 27.06-01.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 0.85մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում եւ հաշվարկվել 0.23մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազ.դրամ ընդհանուր գումարով.

Արագածոտնի եւ Շիրակի տարածքային բաժինների հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկական ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:

Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեության իրականացում՝

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ գումարով (Գեղարքունիքի տարածքային բաժին):

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 350.0հազ.դրամ ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 216.62հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Երեւանի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 43.2հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 90.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 63.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 20.42հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 300.0հազ.դրամ ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 15.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկնագողության համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 12.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկնագողության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 3.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել2.15մլն.դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ