Արցախյան վիկինգները մի չորրորդ անգամ հաստատվեցին հայոց գահի վրա. Դավիթ Հակոբյան
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/qemwsorb9sozqkj_1365764509.jpg)
”Այսօրվա ներքաղաքական կյանքի վերաբերյալ ապագա մատենագիրները կգրեն՝ քաղաքական ապստամբության ծուխը բարձրացավ, սակայն այդպես էլ հրաբուխը չպայթեց”,-լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց ՀՀ միակ մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Մեջբերելով Ադոլֆ Հիտլերի խոսքը` նա նշեց. ”Կարեւորը ոչ թե մեթոդն է, այլ՝ արդյունքը”:
Հակոբյանը նկատեց. ”Անգլիական վիկինգներն այդպես էլ չկարողացան ռեվանշի հասնել արցախյան վիկինգների նկատմամբ՝ “հայ ժողովրդի ՛՛աքիլլեսյան գարշապար՛՛՝ անմիաբանության, եւ պայքարի մեջ քաղաքական զինանոցի սնանկության պատճառով: Արցախյան վիկինգները մի չորրորդ անգամ հաստատվեցին հայոց գահի վրա: Այդ դինաստիան անգլիական բուլդոգի համառությամբ էլի գահը չզիջեց”:
Դավիթ Հակոբյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին Ռուսաստանում չէին սպասում, և կարծում է, որ Ռուսաստանն առայժմ նրա հետ գործ ունենալ չի կարող: