29 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

«Պետք է փառք տալ Աստծուն, որ Ադրբեջանը չի համաձայնում դրան»

Կազանյան փաստաթուղթը  հայ ժողովրդի ամբողջ պայքարը ջնջող և ջուրը գցող փաստաթուղթ է, և պետք է միայն փառք տալ Աստծուն, որ Ադրբեջանը չի համաձայնում դրան:

Այսօր լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա»  ՀԿ  նախագահ Կարինե Դանիելյանը:

«Այս պարագայում ՀՀ իշխանությունների աշխատելաոճն ինձ համար ուղղակի անընդունելի է: Մենք մեզ պահում ենք վախվորած, թույլ: Մտածում ենք՝ մեզ ո՞վ բանի տեղ կդնի, բոլորն առաջնորդվում են Ադրբեջանի խավիարային քաղաքականությամբ: Բայց դա ամենևին էլ այդպես չէ: Պարզապես հայկական կողմը վատ է աշխատում»,- ասաց բանախոսը:

Բանախոսն ասաց, որ  կան կարևորագույն քայլեր, որ պետք է անել:

«Մենք պետք է հասկացնենք աշխարհին, որ ԼՂՀ հարցում մեր պահանջն արդար է, և արդարության վերականգնումը պարտադիր է ոչ միայն մեր, այլև ամբողջ աշխարհի համար: Այդ է պատճառը, որ մենք պետք է հանդես գանք հավասարը հավասարի հետ դիրքերից՝ երբեք մեր անգործությունը չարդարացնելով միջազգային հանրության՝ ծախված լինելու մոլորություններով»,- ասաց Կարինե Դանիելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ