09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որ սերիալներն են առավել շատ դիտում հայերը

ՀՀ ողջ տարածքում արդեն երկու տարի է իրականացվում է հարցում, որ բացահայտում է էլեկտրոնային մեդիայի, հեռուստատեսության, համակարգչային խաղերի ազդեցությունը դեռահասների վրա:

Հարցումը կատարվել է 5000 դեռահասների շրջանակներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ծրագրի ղեկավար, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մենեմշյանը: Նա նշեց, որ ընտրել են դեռահասներին, քանի որ նրանց տեսակետները փոփոխվող են, և նրանց ինչ մատուցվում է, այն էլ ընդունում են:

Հարցումները ցույց են տվել, որ դեռահասներն ընդհանրապես ռադիո չեն լսում: Մինչև հինգ տոկոսն է օգտվում ռադիոյից: Եթերում ամենասիրված հեռուստաարտադրանքը դեռահասների կողմից հեռուստասերիալներն են: Առավել դիտված Հ/Ս-ը ՛՛Բանակումն՛՛ է, ՛՛Դժվար ապրուստը՛՛, երրորդ տեղում ՛՛Վիտամին ակումբն՛՛ է, ՛՛Կարգին սերիալը՛՛:  

Հարցումների ընթացքում հարցրել են նաև` արդյոք ուզում են դեռահասները ծառայել բանակում: Մեծամասնությունը բանակի մասին լավ կարծիք է հայտնել և դա նաև ՛՛Բանակում՛՛ սերիալի շնորհիվ է: Նշենք, որ բանակի մասին 45 տոկոսը ասել է, որ այն իդեալական չէ, սակայն վատն էլ չէ, և միայն չորս տոկոսն է կարծում, որ զինված ուժերը վատն է:

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի տեսության և պատմության ամբիոնի դասախոս Զարուհի Սարգսյանը հավելեց` հումորային, երաժշտական, աստղային տեղեկատվություն պարունակող հեռուստաարտադրանքին միայն երեսուն տոկոսն է հետևում: Տաս տոկոսը հետևում է լրատվությանը: 

Բանախոսները կարծիք հայտնեցին, որ պետք չէ սերիալները քննադատել շատ, ուղղակի պիտի հասկանալ դրանք փոխելու եղանակները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ